Մի բանաստեղծություն

Հեղինակ:

IMG_0609 - Copy

ծաղիկ ես հիմա

ու անուն գրքում,

չեմ լինի երբեք

քո ամուր գրկում…

բա՜րև

քամի ես հիմա

երկրիդ երկնքում,

ու ես այսուհետ

վարսեր չեմ կտրում

շոյի՛ր գլուխս

դու հող ես դարձել,

որ ծաղիկ բացվի,

ջուրն այսուհետ

էլ չի մոռացվի

թող շնչեմ քեզ

կոչեմ քեզ տղա, ոչ զինվոր,

հոգնա՞ծ ես, տղա՛

կպառկեմ հիմա

վարդերիդ կողքին

շը՜շ,

գլուխդ դիր ծնկիս,

փակի՛ր աչքերդ

մարի՛ր երկնքում,

լինում է, չի լինում,

մի հայրենիք է լինում

լինում է, չի լինում,

մի կյանք է լինում

լինում է սեր

ժպիտ ու արև

լինում ենք

լինում են արկեր

հրթիռ ու պայթյուն

ու էլ չի լինում

քնի՛ր, ի՛մ տղա

դու հայրենիք ես նկարել,

դու վարդ ես բուրում

մենք կյանք կցանենք

ու կլինի գարուն

մենք կգոռանք

ազա՛տ, անկա՛խ

Հայաստա՛ն

ու կլինի ամառ

ես ցայտաղբյուր կփնտրեմ,

ու կշոգեմ

դու կճաքես

ու կլինի աշուն,

ես կթափառեմ

ու կդեղնեմ,

դու կանձրևես

ու կգա ձմեռ,

ատում եմ ցուրտը,

ես կմրսեմ,

դու կդողաս

կլինի գարուն

ու հրթիռներ

-ո՛չ, թիթեռներ:

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք