Բանաստեղծություններ

Геворг

 

Դու գեղեցիկ էիր, ինչպես պոեզիան,

և կարճ

ինչպե՞ս գրեմ քեզ.

երբ բառից առավել նուրբ ես դու,

իսկ բառերից անդին

ոչինչ եմ ես…

 

***

 

Ես քո շողքը գտա

իրիկնային մշուշում.

Չցանկացա բռնել այն,

Չցանկացա տիրանալ

իմ բիրտ ձեռքերով…

Փորձեցի նկարել քեզ

ու ծուռ-մուռ գծեր տարա

թղթին.

Ես չկարողացա գրել քեզ,

Ես չկարողացա պահել քեզ

սենյակիս պատերի խորքում…

 

 

 

 

***

 

Իմ գոյությունը

արտացոլանքն է քո

Անգոյության,

և լոկ դիմակը

իմ երազածի…

 

***

 

Եվ ասում են ինձ, որ ես էլ մի օր

(քեզ պես)

Կմոռանամ տխուր իմ աչքերը…

…ես հավատում եմ.

և դա ցավալի է նույնքան, որքան

ՀԻՇԵԼԸ…

 

 

***

 

ամենամեծ բաները

միշտ էլ

ամենափոքր տուփերում են

տեղավորվում.

և ես փորձում եմ

գիշերը իմ

թղթի վրա տեղավորել…

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք