Սցենարից հրաժարումը թույլ է տալիս իրական ֆիլմ ստեղծել. Վիտալի Մանսկի

DSC0197013-րդ Ոսկե Ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի վարպետության դասերի շրջանակներում հուլիս 13-ին ունեցավ հանդիպում ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկիի հետ: Ռեժիսորը ներկաներին պատմեց վավերագրական ֆիլմերի առանձնահատկությունների, Հյուսիսային Կորեայում նկարահանումների իր փորձառնության մասին.

-Ինձ հետաքրքրում էր իմ ընտանիքի անցյալը, պատմությունը, թե ինչպես է մարդը շարունակում մարդ մնալ՝ ապրելով տոտալիտար հասարակարգում: Եվ ես կարծում էի, որ Հյուսիսային Կորեան, ժամանակի մեքենայի նման, իր մեջ պահպանել էր 1937 թիվը: Սակայն ես սխալվեցի, այնտեղ 37 թիվը չէր, այնտեղ դեռ Ստալինը չէր մահացել և շարունակում էր իր գործը,-ասաց ռեժիսորը:

Մանսկին խոսեց նաև իր «Իրական կինոյի մանիֆեստի» մասին, որում նա վավերագրական ֆիլմերի՝ իր անձնական սկզբունքներն է առաջարկում: Մանիֆեստի կետերից հատկապես ուշագրավ համարեց հենց առաջինը, որը վերաբերում էր ֆիլմի համար սցենարի կարևորությանը.

-Սցենարից հրաժարումը թույլ է տալիս իրական ֆիլմ ստեղծել-շեշտեց ռեժիսորը:

Կարծիքներ

կարծիք