«Մագմա»-ն և «ծանր ջուր»-ն արդեն իրողություն են

 

DSC01863sՀուլիսի 7-ին Լոֆթ հակասրճարանում տեղի ունեցավ երկու «պայթյունավտանգ» գրքի ծնունդ. գրական աշխարհ մուտք գործեցին Լուսինե Եղյանի «Մագմա» և Արամ Մամիկոնյանի «ծանր ջուր» գրքերը:

Խոսելով երկու հեղինակների գրերում մետաֆորների, վառ գույների առկայության մասին՝ ժողովածուների խմբագիր, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը մասնավորապես նշեց.

-Արամ Մամիկոնյանի գիրը մեզ ուղղորդում է դեպի խոստովանական գրականություն, որտեղ ծայրահեղության են հասցված հույզերն ու հոգեկան ապրումները: Մինչդեռ Լուսինեի գրականությունը առաջին հերթին դիցաբանական հիմք ունի, նա մոտենում է իր հեռացող նախնիներին, հնագույն ազգերին և փորձում գտնել նրանց մեջ իր սկիզբը:

DSC01864Երկու հեղինակների մասին իր կարծիքը հայտնեց նաև բանաստեղծ Վահե Արսենը.
— Արամը, իր գրքի շապիկին օգտագործելով Սիլվիա Փլաթի ինքնասպանության տեսարանը, ազնվորեն խոստովանում է, թե ով է իր համար դարձել գրական կենսահյութ, սակայն Արամն իր տողերում իր խոսքն է ասում և իր ճանապարհն ունի: Լուսինեի ներքին ապրումները իր գրի մեջ վերածվել են պատկերի, այդ կերպ երկու հեղինակները իրենց գրին բնորոշ են դարձրել դեպրեսիվությունը, որն, առհասարակ, հատուկ է  գրողների վաղ շրջանին: Ես վստահ եմ, որ թե՛ «Մագմա»-ն, և թե՛ «ծանր ջուր»-ը երիտասարդների շրջանում մեծ տարածում են գտնելու, որովհետև իրենք՝ երիտասարդ հեղինակները, նույնպես անհնարինության, անորոշության մեջ են որոնում սեփական ես-ը:
Երեկոյի ընթացքում ընթերցումներ եղան Արամ Մամիկոնյանի և Լուսինե Եղյանի թե՛ առանձին, թե՛ համատեղ գրված գործերից: Նշենք, որ «Մագմա»-ն և «ծանր ջուր»-ը հեղինակների առաջին ժողովածուներն են:

DSC01910;DSC01895;
 

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք