Բենիկ Պետրոսյանի Բրոնզե դարը ներկայացավ արվեստասերներին

DSC01321Հայկական մշակութային իրականության մեջ Բենիկ Պետրոսյանը հայտնի է իր բազմաժանր ստեղծագործություններով՝ գրաֆիկական աշխատանքներով, հաստոցային գործերով, դրվագումներով և Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված մոնումենտալ գործերով: Արվեստի գործերի հենց այսպիսի բազմազանությունն էր ներկայացված հունիսի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Բրոնզե դար խորագրով ցուցահանդեսին:

 

 

DSC01413 - копия-Բենիկ Պետրոսյանի արվեստի ճանապարհը երկար էր և բազմաճյուղ, և ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներում էլ փորձել ենք ընդգրկել այդ բազմաժանր արվեստը՝ գծանկարից մինչև բրոնզե մանրաքանդակ, որոնք նրա ստեղծագործական վերջին շրջանի գործերն են, — իր խոսքում նշում է քանդակագործի դուստրը, նկարչուհի Արև Պետրոսյանը,- Բենիկ Պետրոսյանի տուն-թանգարան ստեղծելու գաղափարը մշտապես մտահոգել է մեր ընտանիքին, դեռ ավելին, նրա երազանքը Հայաստանում մանրաքանդակի միջազգային կենտրոն հիմնելն ու այդ արվեստով սերունդներ կրթելն էր, որը, լիահույս ենք, մի օր իրականություն կդառնա:

Ցուցահանդեսին ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստագետներ, արվեստաբաններ և առհասարակ քանդակագործի ստեղծագործությունը գնահատողներ:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի 10-ը:

DSC01325 DSC01342 DSC01345 DSC01373 DSC01433 DSC01427

Share

Կարծիքներ

կարծիք