Ֆոնտեն դե Վոկլյուզից մինչև Սևան: Անդինի հյուրն է ֆրանսահայ սուզորդ Կլոդ Թուլումջյանը

IMG_2793Օրերս Երևանում էր «Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սուզորդ Կլոդ Թուլումջյանը, ով մեզ հետ զրույցում կիսվեց հայաստանյան տպավորություններով, ծրագրերով և իր հետաքրքիր կյանքի պատառիկներով:

 

-Պարոն Թուլումջյան, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ստորջրյա սուզումներով:

-Ես մշտապես հետաքրքրված եմ եղել քարանձավներով, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր ավելի խորը իջնելուն և հետազոտելուն, մինչև որոշեցի մի անգամ գաղտնի սուզվել ամբողջ աշխարհում հայտնի, Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող՝ Ֆոնտեն դե Վոկլյուզ կոչվող, բնական ավազանի ջրերը, որի միակ ելքը այդ բնական շատրվանի ակունքն է: Այդ ժամանակ այնտեղ սուզումներն արգելված էին: Որոշ ժամանակ անց, ես երկրորդ անգամ սուզվեցի այնտեղ՝ արդեն ամենայն մանրամասնությամբ պատրաստված:

Կպատմե՞ք Ֆոնտեն դե Վոկլյուզի մասին

-Ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայում այն ամենամեծ բնական ավազանն  է, որի վրա վեր է խոյանում մի հսկայական ժայռ: Այս տարածքը միշտ հետազոտությունների առարկա է եղել ամենատարբեր բնագավառի մարդանց համար, որովհետև այն հետաքրքիր է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի, ձևի համար, այլ նաև այն պատճառով, որ նրա շուրջ ամենատարբեր լեգենդներ են հյուսված: Դրանցից մեկը կապված է այնտեղի ջրերի կերպարանափոխության հետ: Համաձայն լեգենդի՝ Սորգ գետի պահապան Նայադը տիրում էր յոթ անգին քարերի: Ջուրը ժամանակ առ ժամանակ փոխում էր գույնը՝ ըստ քարերի գույների: Հետագայում, սուզումները պիտի պարզեին, որ այդ լեգենդը իր մեջ ճշմարտության հատիկ է պարունակում: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվեցին ոսկյա մետաղադրամներ, թանկարժեք քարերով պատված թալիսմաններ: Ո՞վ գիտի, գուցե, գալլերի զոհաբերություններն են դրանք, Նայադի պահած գանձերն են, թե՞ Պետրարկայի՝ Լաուրային արած ընծաները: Պոետը սիրում էր քայլել այն արահետով, որ տանում էր դեպի Վոկլյուզի ակունք: Նա այդ խորհրդավոր տեղը համարում էր իր ներշնչանքի աղբյուր և իր հանրահայտ սոնետներից շատերը գրել է հենց Պրովանսում:

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Այն, իսկապես, հրաշալի վայր է, այժմ այնտեղ ստորջրյա սուզումները ամենօրյա զբաղմունք է շատ երիտասարդների համար, մինչդեռ ես առաջին անգամ գաղտնի սուզվեցի: Հետո, ես սուզվել եմ 153 մետր, որն այն ժամանակ ռեկորդ էր համարվում: Ինձ ուղեկցում էր տեխնիկապես գերազանց զինված մի մեծ աշխատանքային խումբ: Հաշվի էր առնվել յուրաքանչյուր մետրը, սուզորդի թթվածնային տարայի բաղադրիչների ճիշտ հարաբերակցությունը ամեն մետրի վրա: Իջնելու ընթացքը տևեց քսան րոպե, իսկ վերադարձը՝ ավելի քան յոթ ժամ: Յուրաքանչյուր քսան մետրի վրա փոփոխվում է թթվածնային տարայի բաղադրությունը և օրգանիզմը վերականգնողական պրոցես էր անցնում նորից վեր բարձրանալու և մթնոլորտային նոր մակարդակին պատրաստ լինելու համար:

 

-Իսկ Հայաստան ինչպե՞ս որոշեցիք գալ:

-Ես հայ եմ, իմ ծնողները հայեր են, ովքեր գաղթել են Ֆրանսիա, այնտեղ ամուսացել: Հայաստանի մասին շատ էի լսել ու գիտեի, ինձ հետաքրքիր էր Սևանը: Ցանկություն կար առավել մանրամասն զննել ու հետազոտել այն:

IMG_0108Առաջին անգամ Հայաստան եկա 2009-ին, սակայն մեր խմբի սուզումը Սևան տեղի ունեցավ 2010-ի ամռանը: Այդ առաքելությունը ֆրանս-հայկական համատեղ աշխատանք էր, որը հայաստանյան գիտնականների ուղղորդմամբ իրականացվեց հետևյալ ուղղություններով՝ երկրաբանական կազմի հետազոտություն, որն իր մեջ ներառում էր երկրաբանական նմուշարկություն, հատակից անջատվող գազերի նմուշարկում, հնաբանական նմուշարկում: Երբեմն ունենում էինք հաճելի անակնկալներ, երբ, օրինակ, պարզվեց, որ Բերդկունք գյուղից արևելք ափամերձ գոտին հրաբխագիտական առումով հետաքրքիր շերտագրական իրավիճակում է:

Հետազոտությունների արդյուքում հայտնաբերվեցին խոշոր եղջերավոր կաթնասունի ոսկորներ, ամբողջությամբ պահպանված գանգ և օբսիդեանե մշակման թույլ հետքերով կտրող գործիք: Գտնված ոսկորների նմուշները ուղարկվել են Լիոնի Maison d’Orient գիտահետազոտական հաստատություն՝ հասակագրման համար:

 

-Ի՞նչ կարող եք ասել Սևանի ջրի որակի մասին:
-Սևանա լճի ջրի քիմիական կազմի վրա լուրջ ազդեցությունն են թողնում ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոնները: Մարդու գործունեության ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա պայմանավորված է կենցաղային և գյուղատնտեսական թափոնների վնասազերծման անբավարար վիճակով: IMG_7547Այս ամենի արդյուքում ջրում առաջանում է տիղմ,մ որը ջրի որակը դարձնում է աղետալի թե՛մարդու, թե՛լճում ապրող կենդանական աշխարհի համար:
Այս խնդրի լուծման համար պետք է բնակչության իրազեկվածություն և տարրական կարգուկանոնի պահպանություն: Մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ տեղեկացված լինեն: Առաջիկայում՝ ամռանը, պատրաստվում ենք Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացնել պարապունքներ երեխանների հետ և տեսագրությունների օգնությամբ ցույց տալ նրանց, թե աղտոտումն ինչ աղետալի հետևանքներ կարող է թողնել բնության վրա: Հուսանք, որ արդյունքները սպասեցնել չեն տա:

 

 

Share

Կարծիքներ

կարծիք