Գլխավոր Ոզնին կդառնար 80 տարեկան

DSC01194Հունիսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծ, երգիծաբան, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր
Արամայիս Սահակյանի 80-ամյակին նվիրված հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բանաստեղծի ընտանիքի անդամները, բարեկամները, գործընկերները և այլ հյուրեր:
Հանդիսության բացման խոսքը վստահված էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին:DSC01105j

-Արամայիս Սահակյանը հրաշալի տաղանդ ուներ իրեն հանդիպած ամեն մարդու մեջը բարին ու լավն արթնացնելու, ինչի շնորհիվ էլ մշտապես շրջապատված էր հետաքրքիր բարեկամներով,- իր խոսքում նշեց Երվանդ Ղազանչյանը:

DSC01142 - копияՄիջոցառման հանդիսավարներն էին դերասաններ Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխաթյանը:

Արամայիս Սահակյանի մասին իրենց հուշերը և հետաքրքիր միջադեպերն ու կատակները պատմեցին նրա ընկերները՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արմեն Մարտիրոսյանը, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը և ուրիշներ:DSC01161 - копия

Տիկին Աստղիկը՝ Արամայիս Սահակյանի կինը, իր խոսքում նշեց, որ մտադիր է ամուսնու կյանքի մասին հուշերի գիրք գրել, ինչպես նաև իրենց ընտանիքն այժմ ծրագրում է ութսուն բանաստեղծություն տպագրել վարպետի ծննդյան 80-ամյակի առթիվ:

Արամայիս Սահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրվել է հարյուրից ավել երգեր ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: Հենց այդ երգերից մի քանիսն էլ ներկայացրեցին Ֆորշը, Ռուբեն Մաթևոսյանը և Արթուր Իսպիրյանը և ուրիշներ:

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք