«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» փառատոնը նվիրվում է Անկախության 25-ամյակին

13237819_1122401951116149_3553939128354615622_nՀունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել Խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։
Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում
(բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:
2013թ. առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:
2014թ. մասնակիցների թիվը հատեց 200-ը։
2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկեց շուրջ 350 մասնակից։
2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ:

Share

Կարծիքներ

կարծիք