Կայացավ Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» գրքի շնորհանդեսը

DSC00961

Մայիսի 23-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» Անդինի մատենաշարով լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ հեղինակը: Արմենուհի Սիսյանը հատկապես շեշտեց, որ դեռևս ապրիլ ամսվա սկզբին նախատեսված գրքի շնորհանդեսը հետաձգվում էր մինչև այսօր՝ պատճառաբանված հայրենիքի սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, որոնք իրենց վրա էին սևեռում բոլորիս ուշադրությունը՝ երկրորդելով մնացյալը: «Այնուամենայնիվ, իրական հայրենասիրությունը այն է, երբ յուրաքանչյուրն իր տեղում է ու անում է իր գործը, և այս պարագայում տեղին է ասել, որ իմ զենքն իմ գրիչն է»:

Հյուրերին ողջունեց և ժողովածուի մասին իր կարծիքն ասեց գրքի սա (2)խմբագիր, Անդին ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը.

-Ես մեծագույն հետաքրքրությամբ ու սիրով եմ առնչվել հեղինակի գրին, և այսօր, երբ գիրքն արդեն մեր սեղաններին է, անվերապահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր բառ և տող ապրված է:

 

13293214_1204543736257409_1308509629_nԳրքի մասին  տպավորություններով կիսվեց նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նա բանաստեղծությունը համեմատեց մարդու կողմից ստեղված մի կախարդական անիվի հետ, որը երբեմն շարժվում է մարդուն համընթաց, երբեմն ընդառաջ՝ կյանք տալով թե՛ բանաստեղծությանը, թե՛ գրողին:

-Բանաստեղծությունը, որքան համամարդկային, նույնքան  անհահատական է: Բացելով «Հազար տարվա կարոտ» ժողովածուն՝ ընթերցողն զգում է կնոջ դիպուկ և նուրբ դիտարկումները, որոնք հատուկ են հեղինակին,- ամփոփեց Էդուարդ Միլիտոնյանը:

Արմենուհի Սիսյանին շնորհավորելու էին եկել մտավորականներ, նրա հարազատները, գործընկերները, ուսանողները և պարզապես  նրա գիրը գնահատող մարդիկ:

Արմենուհի Սիսյանի հետ Անդինի հարցազրույցը կարդացեք այստեղ:

DSC00963 DSC01008

DSC01014 13288456_1204543646257418_439309117_o

Share

Կարծիքներ

կարծիք