Բանաստեղծություններ

Հեղինակ:

12821493_1011371998921692_5796993030389561988_n

 

***

Դու երկար սպասված

ձյուն էիր ինձ համար,

որ եկար երեկ…

Այսօ՞ր…

Այսօր ամա՜ռ է…

Ներիր…

 

***

 

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,

Որ ես գունանամ քո յոթնալույսով…

Ի՜նչ է մի կյանքը, երբ քո գրկի մեջ

Հազար կյա՜նք արժե հանգչելը հույսով…

 

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,

Եվ թող դաշներգեն համբույրներս քեզ,

Կյանքը ի՜նչ է որ, ա՜խ ,մեռնել արժե,

Թե օրս մերկ է, թե օրս՝ անքեզ…

 

***

Քո մոմը ուրիշ մատուռում չի վառվո՜ւմ,

և բույրը քո սիրո

ուրիշ մատուռից չի հառնում երկինք…

Քեզ հարկավոր է մի աղոթարան,

մի աստվածուհի,

մի աղոթագիրք…

Դու հեթանոս չես…

Միաստվածության հպատակն ես դու…

 

 

***

Քեզ պատմեցի քամու մասին,

Դու լուռ էիր,

Քեզ պատմեցի ծովի մասին՝

ու ձայն չկար,

Քեզ պատմեցի ծիծեռնակից՝

նա եկել էր,

Դու վեր կացար, հագնվեցիր

ու հեռացա՜ր…

 

***

 

Կողպեք եմ դարձել, փակել ինքս ինձ,

Անկապույտ օրվա աչքերին ի տես,

Ու ճաք եմ տալիս, ու չեմ կոտրվում,

Թրծված խեցեղեն հին ամանի պես…

 

Սիրտ է, ի վերջո մի օր կճայթի,

Որքա՜ն կարող եմ ամբարվել այսպես,

Հեռվից լսվում է ձայնը խաշամի

Որ թելատվում է մաշվող գորգի պես…

 

Կծիկ եմ դարձել, փակել ինքս ինձ,

Ու շղարշվել է լույսն ավետիսի…

Հավերժագիշեր ծխարկումիս մեջ

Ապավինում եմ շառափին հույսի…

 

 

Անդին 1, 2016

Կարծիքներ

կարծիք