«Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը»

DSC00673-Պատմությունը միշտ լռում է մի բանի մասին. պատմությունը չի սիրում ժամանակից ուժեղ էություններին և ժամանակից ուժեղ ազգերին, -իր «Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» վավերագրական ֆիլմի հռետորական անվանումն այսպես է մեկնաբանում ռեժիսոր Մովսես Գասպարյանը:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 18-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ցուցադրվեց «Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» գեղապատկերային վավերագրական ֆիլմը (պրոդյուսեր Հայկ Հարությունյան):

-Ֆիլմի գաղափարը ծնվել էր դեռևս 2005 թվականին, երբ միտք ունեի ստեղծել եռանկար՝ «Ջավախք», «Ղարաբաղ» և «Արևմտյան Հայաստան»: Այսօր միայն «Արևմտյան Հայաստան» ֆիլմն է, որ դեռևս իրագործված չէ:  «Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» ֆիլմի պատկերային ներդաշնակությունն ամբողջացավ նաև Լիլիթ Պետրոսյանի սցենարի, Էդգար Հովհաննիսյանի երաժշտության և Հակոբ Կարանֆիլյանի ու Վարդան Աբելյանի օպերատորական աշխատանքների շնորհիվ: Ֆիլմում ներկայացված են Ջավախքի Գիմբրդա, Խորենեա, Գանձա, Հեշտիա, Սուխլիս և Ծուղրութ գյուղերը՝ իրենց գունեղ առօրյայով ու ավանդույթներով: Թեև տասը տարի առաջ է ստեղծվել ֆիլմը, բայց այն զատ է ժամանակից: Եվ  հենց ֆիլմի վերջում երկու կանանց շուրթերով է հնչում թաքնված ուղերձը. մեզ վերադարձնելու ենք մեր Հայրենիքը, — նշեց ռեժիսորը:

 

DSC00676DSC00675

Կարծիքներ

կարծիք