Առագաստ

22752

 

 

Ճերմակի՜ն է տալիս առագաստ մենավոր

Կապուտակ ծովի մով, աղո՜տ մշուշում…

Ի՞նչ է փնտրում անդ՝ երկրո՜ւմ հեռավոր,

Ի՞նչ է թողել հայրենի՜ իր հողում…

 

Կոծում են ալյակք, ոռնո՜ւմ է քամին,

Կայմն էլ կքում է, տնքալով ճռնչում…

Չի փնտրում բախտ նա, ավա՜ղ, գեթ չնչի՜ն,

Եվ ո՜չ էլ, ափսոս, այդ բախտի՜ց է փախչում:

 

Նրան տանում են ջրե՜րը լազուրի,

Գլխին շողում է արև՜ը ճաճանչ…

Բայց նա՝ ըմբոստը, տենչող՝ փոթորկի,

Բաղձո՜ւմ է հանգիստն իր՝ փոթորկո՛ւմ՝ աննահանջ:

 

Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ

 

Անդին 1, 2016

Կարծիքներ

կարծիք