Մենք քեզ հետ ենք, զինվո՜ր (լուսանկարներ Լռության երթից)

DSC05657

Ապրիլի 10-ի երեկոյան Ստեփան Շահումյանի հրապարակից մեկնարկեց երթ դեպի Եռաբլուր։ «Լռության երթ ի հիշատակ զոհված զինվորների» նախաձեռնության նպատակն էր հարգանքի տուրք մատուցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներին։

Առանց կոչերի ու ելույթների, «Մենք քեզ հետ ենք, զինվո՜ր» միակ պաստառով, մոմերով ու ծաղիկներով հազարավոր մարդիկ հասան հուշահամալիր-պանթեոն։

Եռաբլուրում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները մատուցեցին հոգեհանգստյան կարգ։ Խորհրդանշական հոգեհանգստյան արարողությանը հաջորդեցին մոմավառությունն ու ծաղիկների խոնարհումը Օզանյանի պատի մոտ։

 

DSC05664   DSC05668      DSC05684

DSC05736  DSC05757  DSC05741

DSC05752    DSC05780       DSC05788

 

Share

Կարծիքներ

կարծիք