Կենդանի պոեզիա թանգարաններում

 

DSC05207Ամբողջ աշխարհում մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի միջազգային օրվա հռչակման որոշումն ընդունվել է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում։ Առաջին անգամ օրը նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը։

Վերջին տարիներին պոեզիայի միջազգային օրը մեծ շուքով է նշվում նաև Հայաստանում։ Այս տարի նույնպես մարզերում և մայրաքաղաք Երևանում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ։

Մարտի 21–ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում կայացավ գրական հանդիպում։ Հանդիպման հյուրերն էին Անդինի երիտասարդական բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանն ու բանաստեղծուհի Գոհար Գալստյանը։ Ներկաները հնարավորություն ունեցան լսելու հեղինակների ստեղծագործությունները, ուղղելու իրենց հուզող հարցերը։

Տոնական օրը շարունակվեց նաև մարտի 22–ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ «Կենդանի պոեզիա թանգարանում» գրական սալոնին հրավիրված էին ժամանակակից բանաստեղծներ և արձակագիրներ։ Ընթերցումից հետո գրողներից յուրաքանչյուրը մոտենում էր գրասեղանին և գրառում կատարում հուշամատյանում, ինչպես նաև թանգարանին թողնում մի ձեռագիր ստեղծագործություն։

DSC09778y     DSC09784

DSC05175      DSC05188

DSC05270

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք