Գիրք նվիրելու օրը Անդինի ընթերցողների և հեղինակների հետ

12711085_999315440127348_5302528490901504421_oԱրդեն մի քանի տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հավատարիմ մնալով օրը նշելու ավանդույթին՝Անդին ամսագրի ստեղծագործական կազմն ու հեղինակները փետրվարի 19–ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հանդիպեցին ընթերցողների հետ։

Անդին ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց գրքի և առհասարակ գրականության նշանակության մասին և ներկայացրեց վերջերս Անդին ամսագրի ստացած մի նամակ, որն ուղարկվել էր Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի բնակիչ Միքայել Խաչյանից, որում հեղինակը ջերմորեն ողջունում էր ամսագրի գործունեությունը և կից ուղարկում իր պատմվածքներից երկու ձեռագիր:

Հանդիպման ընթացքում եղան գրական ընթերցումներ, որից հետո Անդինի հեղինակները իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին ընթերցողներին։

«Գրողի մակագրությամբ գրքից ավելի թանկ նվեր լինել չի կարող»,-ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ պատիվ է ունեցել ամսագրում տպագրվելու, ամսագրի կենսագրության, պատմության մեջ մնալու։

Անդրադառնալով  Գիրք նվիրելու օրվան՝ թանգարանի տնօրենն ասաց․ «Կար ժամանակ, երբ հյուր գնալիս չէինք մտածում՝ ինչ տանել, մտնում էինք մոտակա գրախանութ ու գիրք վերցնում։ Տոնի շնորհիվ գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է մեր կենցաղ, ինչն ուրախալի փաստ է»։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ներկա հյուրերը որպես նվեր ստացան նաև Անդին ամսագիր։

Լուսանկարների շարքն այստեղ

12671665_999316510127241_8545792441393753385_o 12764378_999315783460647_2369522102116919808_o 12768174_999315670127325_7739163913198889723_o

Share

Կարծիքներ

կարծիք