Դասախոսություն. «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը»

DSC08283

Հունվարի 16-ին Կոմիտասի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում հնագետ Արսեն Բոբոխյանի հետ, ով ներկայացնում էր «Քարացած երաժշտություն․ Կոմիտասը և հնագիտությունը» թեմայով դասախոսություն։ Հնագետը փորձել էր ներկայացնել Կոմիտասի և հնագիտության առնչությունը և հնագետի տեսանկյունից վերհանել Վարդապետի ստեղծագործության ակունքները։

«Երաժշտությունից այն կողմ Կոմիտասը քիչ է քննարկվել։ Թերևս միայն Սպիրիդոն Մելիքյանի ուսումնասիրություններում է  Կոմիտասը բնորոշվել որպես էթնոգրաֆ՝ ազգագրագետ։ Իսկ պատմական տեսանկյունից, հնագետի հայացքով գրեթե չի խոսվել»,-ասաց հնագետը։

«Կոմիտասը և հնագիտությունը» թեման Արսեն Բոբոխյանն ուսումնասիրել է շուրջ երեք տարի։ Հնագետի խոսքով՝աշխատանքը գիտական է, բայց զգայականն էլ որոշակի դեր է կատարել․ «Ներկայացվող փաստերը ապացուցվող են, պարզապես թեական շատ բան կա»։

Արսեն Բոբոխյանը կարևորում է Կոմիտասի արվեստի արխայիկության գիտակցումը և գտնում, որ թեման պետք է ուսումնասիրվի մասնագիտական խմբի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն երաժշտագետներ, պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ և այլ մասնագետներ։

Իր տարիների աշխատանքը Արսեն Բոբոխյանը պատրաստվում է գիրք դարձնել։

                                                    

DSC08332 DSC08272a                                  

Կարծիքներ

կարծիք