Մաշտոցյան այբուբենի շուրջ Մաս 1

Հեղինակ:

20141112150026427

  Մաս 1-ին

Ինչպես ժամանակին ակադեմիկոս Գ. Ջահուկյանն էր ընդգծել, բոլոր մասնագետ լեզվաբանները լավ հասկանում են, որ որևէ գրավոր մշակույթ առնվազն պետք է մի քանի հարյուրամյա զարգացման ընթացք անցնի, որպեսզի ստեղծի Մաշտոցյան գրանշաններով, գրաբարով առաջին գրքի՝ «Աստվածաշնչի» կատարելությունը:

5-րդ դարում հայերենի թարգմանված «Աստվածաշունչը» ունի 96000-ից ավելի բառերից ու դարձվածքներից կազմված բառապաշար, կուռ քերականություն, փայլուն շարահյուսություն և այլն: Պարզ պատկերացնելու համար տանենք զուգահեռներ: Ողջ հայ գրականության մեջ ամենահարուստ բառապաշարը Սևակինն է՝ 17000 բառ, համաշխարհային գրականության մեջ ռեկորդակիրը Պուշկինն է, նրա բառապաշարը մոտ  30000 է, իսկ անտիկ հունական հանճար Հոմերոսի բառապաշարը  9000 է: Բանավոր խոսքի բառապաշարը մի քանի հարյուր բառից կարող է հասնել մինչև  2-3  հազարի:

Փաստորեն, հայերենի թարգմանված «Աստվածաշնչի» ֆենոմենը, որպես գրավոր մշակույթի առաջին գրքի ֆենոմեն՝ 96000 բառ և այլն, անհնարի՛ն է, և այստեղ հանճարի կամ աստվածայինի խնդիր չկա: Հիշատակածս օրինակներն ու հեղինակները նույնպես հանճարներ էին, որոնք արդեն դարերով դպրական մշակույթով զարգացում ապրած ու պատրաստի բառապաշար ու քերականություն օգտագործելով հանդերձ չեն կարողացել հասնել 96000 բառապաշարին և այլն: Այո՛, եղել է հայոց հզոր դպրություն մինչև Մաշտոցյան գրանշանները, և եղել է ո՛չ թե սեպագրային կամ մեհենագրային դպրություն, այլ առողջ դատողությունն ասում է, որ եղել է հե՛նց գրանշանային այբուբենով դպրություն, որը ոչնչացվել է նոր կրոնի «հաղթանակով»՝ 301-314 թթ:

Մինչև Քրիստոնեության մուտքը Հայաստանը եղել է ժամանակի ամենահզոր պետությունների հնգյակում, և նման պետության մեջ չէր կարող չլինել մայրենի լեզվով գիր, գրականություն, հաշիվ, հարկահավաքություն, ճարտարապետություն, շինարարություն, կենցաղավարություն և այլն: Ավելին, հարևան երկրների կողքին, որոնք ունեին տառանշանային դպրություն /հունարենը,ասորերենը, արամերենը, պարսկերենը և այլն/, Հայոց պետությունը չէր կարող չունենալ իրենը՝ սեփականը…

 

Շարունակությունը կարդացեք ԱՆԴԻՆ 11, 2014 համարում

Share

Կարծիքներ

կարծիք