Ասույթներ

20152901120131962

Ծնվել է 1934 թվականին Օդեսայում: Գրող, երգիծաբան, արտիստ: Հաճախ է հանդես գալիս իր ստեղծագործությունների ընթերցմամբ: Նրա ելույթներն առանձնանում են նուրբ հումորով, որտեղ ծանակվում են հասարակության արատներն ու անհեթեթությունները:

 

 

 

 

  • Երբ ձեզ ասում են, որ դուք բազմակողմանի մարդ եք, մի շտապեք ուրախանալ, հնարավոր է՝ նկատի ունեն, որ դուք միաժամանակ հիմար, սրիկա և ձրիակեր եք:
  • Հայրենասիրությունը, հստակ, լավ փաստարկված բացատրությունն է այն բանի, որ մենք պետք է ուրիշներից վատ ապրենք:
  • Հետիոտնը միշտ ճիշտ է, քանի դեռ ողջ է:
  • Եթե մարդը գիտի, թե ինչ է ուզում, նշանակում է՝ կամ շատ բան գիտի, կամ քիչ բան է ուզում:
  • Լավատեսը մտածում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում, իսկ վատատեսը վախենում է, որ դա հենց այդպես է:
  • Նորմալ մարդը մեր երկրում կտրվում է իրականությունից խմելով, ուստի չխմողը այնուամենայնիվ սրիկա է:
  • Ֆիզկուլտուրան հինգ տարով երկարացնում է մարդու կյանքը, բայց այդ հինգ տարին պետք է անցկացնես մարզասրահում:
  • Մաքուր խիղճը վատ հիշողության նշան է:
  • Ի՞նչ է նշանակում խմել. ես չեմ հասկանում, թե նա ինչ է ասում: Նա չի հասկանում, թե ես ինչ եմ ասում: Բայց մենք իրար հասկանում ենք:
  • Մտածելը շատ դժվար է, դրա համար մարդկանց մեծ մասը դատում է:
  • Ավելի լավ է լռել և հիմար երևալ, քան խոսել և այդ հարցում ցրել բոլոր կասկածները:
  • Ի՞նչ է մեր կյանքը. չհարմարվես՝ կսատկես, չսատկես՝ կհարմարվես:
  • Մեկ անզգույշ շարժում, և դու արդեն հայր ես:
  • Երբեք մի չափազանցրեք թշնամու հիմարությունը և ընկերոջ հավատարմությունը:
  • Միայն ծննդյան օրն ես իմանում, թե աշխարհում ինչքան անպետք իր կա:
  • Սեփական սխալներից սովորում են, այլոց սխալների վրա կարիերա են կառուցում:
  • Եթե մարդուն չես կարող առնել, ապա կարող ես ծախել:
  • Գեղեցիկ ապրելը չես արգելի: Բայց խանգարել կարող ես:
  • Մեր ազատությունը հիշեցնում է լուսարձակի, որի երեք լույսերը միաժամանակ վառված են:
  • Մեզանից յուրաքանչյուրի մեջ քնած հանճար կա, որն օրեցօր ավելի խորն է քնում:
  • Ոչինչ այնքան չի վիրավորում մարդուն, որքան իր երջանկության փշրանքները:
  • Իսկ ո՞վ է ասել, որ ձեր տված ձայներն են որոշում ընտրությունների արդյունքները:
  • Դուք տեսե՞լ եք մարդու, որը երբեք չի խաբում: Նրան դժվար է տեսնել, քանի որ բոլորը նրանից փախչում են:
  • Մեզ ոչ ոք չի կարող ճանապարհից շեղել. մեզ համար միևնույն է, թե մենք ուր ենք գնում:
  • Մի խանգարեք իմ մենությունը և ինձ մենակ մի թողեք:
  • Խեղդվողին օգնելու համար բավական չէ ձեռքը մեկնելը, պետք է նաև, որ նա քո ձեռքը բռնի:
  • Երջանի՞կ եմ: Տարբեր ժամանակներում ես այդ հարցին տարբեր կերպ եմ պատասխանել: Բայց միշտ պատասխանը եղել է բացասական:
  • Հովարդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սպիտակ մկները շատ ավելի լավ են բազմանում, երբ Հովարդի համալսարանի գիտնականները նրանց չեն խանգարում:
  • Սառը կինը երեկվա ապուրը չի, նրան չես տաքացնի:
  • Ի սկզբանե եղել է բառը: Բայց դատելով իրադարձությունների հետագա ընթացքից՝ կարելի է ասել, որ բառը եղել է ոչ գրական:
  • Ես այն նույն երկրաբանն եմ, որն անընդհատ փնտրում է, չնայած ոչինչ չի կորցրել:
  • Խիղճ ունեցիր և ինչ ուզում ես՝ արա:
  • Մի վարեք ձեր ավտոմեքենան ավելի արագ, քան ձեր պահապան հրեշտակն է թռչում:
  •  Կյանքը նման է ռոյալի. սև ստեղն, սպիտակ ստեղն, կափարիչ:
  • Վերջը երջանիկ չի լինում: Եթե երջանիկ է, ուրեմն դեռ վերջը չի:
  • Իմ բոլոր ընկերները ցանկանում են ինձ ամուսնացնել, քանի որ մարդիկ տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը իրեն լավ է զգում:
  • Սողալու համար ծնվածը ամեն տեղ կսողոսկի:
  • Լավ է ոչ միայն այնտեղ, որտեղ մենք չկանք, այլև այնտեղ, որտեղ մենք երբևէ չենք էլ եղել:
  • Ինչ-որ մեկը մահացավ՝ այդպես էլ կյանքի իմաստը չգտավ, մյուսը մահացավ կյանքի իմաստը գտնելով: Մեկ ուրիշն էլ մահացավ կյանքում իմաստ չփնտրելով: Իսկ այս մեկը դեռ շարունակում է ապրել: Պետք է նրա հետ զրուցել:
  • Խելացի մարդու և իմաստունի տարբերությունն այն է, որ խելացին ելք է գտնում այն իրավիճակներից, որում իմաստունը չի էլ հայտնվում:
  • Դժվար է պատմության մեջ մտնելը, բայց հեշտ է խրվելը:
  • Մտքերը և կանայք միաժամանակ չեն գալիս:
  • Ռուսաստանը տաղանդների երկիր է: Տաղանդները շատ են, բայց աշխատող չկա:
  • Հումորը դա կյանքն է: Դա վիճակ է: Դա կատակները չեն: Դա աչքերի փայլն է: Դա մինչև արցունքները ծիծաղելու կարողությունն է:

 

 

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը

 

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք