Ծիծաղ հարևանի վրա

monogatari07s1g

Ցզինի տիրակալը դաշն կնքեց հարևանների հետ, որպեսզի հարձակում գործի Վեյ տերության վրա: Արքայազն Չուն հայացքը երկինք գցեց և ծիծաղեց:

— Ինչու՞ ես ծիծաղում,- հարցրեց արքան:

— Ես` Ձեր ծառան, ծիծաղում եմ իմ հարևանի վրա,- պատասխանեց արքայազնը,- նա կնոջն ուղեկցում էր վերջինիս ծնողների տուն, երբ ճանապարհին նկատեց մի կին, որը թթենու տերև էր հավաքում: Կինը նրան դուր եկավ, և նա  նրա հետ սիրախաղ սկսեց: Բայց այդ պահին շրջվեց և նկատեց, որ ինչ-որ մեկը գայթակղում է իր կնոջը: Ձեր ծառան դրա վրա է ծիծաղում:

Արքան հասկացավ ակնարկը, շրջեց զորքն ու վերադարձավ: Դեռ մայրաքաղաք չէր հասել, երբ լուր առավ, որ թշնամիներն հարձակվել են իր տերության հյուսիսային սահմանների վրա:

 

 

Անդին 7, 2013

Share

Կարծիքներ

կարծիք