Դու հաճախ էիր ետ նայում

20141009165935471

Եկավ մի անգամ մեծ սուֆի Բայազեթ Բիստամիի մոտ մի մարդ և ասաց.

-Քո ուսմունքի պատճառով իմ ողջ կյանքը խորտակվեց: Քսան տարի առաջ ես եկա քեզ մոտ, և դու ասացիր ինձ, որ եթե չխնդրես՝ հարստությունն ինքն իրեն կգա քեզ մոտ, եթե չփնտրես՝ ամենայն բան կտրվի քեզ, եթե չցանկանաս՝ կգա ամենաչքնաղ կինը:

Շուրջ քսան տարի կորցրեցի: Գոնե մի այլանդակը գար: Իսկ հարստության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Ես դարձել եմ հիվանդ: Դու խորտակեցիր իմ ողջ կյանքը: Հիմա՞ ինչ կասես:

Բայազեթը պատասխանեց և ասաց.

-Իրավ, այդ ամենը կիրականանար: Բայց դու հաճախ էիր ետ նայում, նորից ու նորից. գալի՞ս են նրանք, թե՞ ոչ: Ցանկություն եղել է: Ամեն ինչ բաց ես թողել ցանկության պատճառով և ոչ թե իմ: Դու անընդհատ սպասում էիր. ըհը, կգա ամենագեղեցիկ կինը և կբախի իմ դուռը: Ուր որ է կգա հարստության աստվածուհին: Դու անձայն չէիր: Դու չցանկանալու վիճակում չէիր:

 

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք