Աղջկան թողել եմ գետափին

20143009171911190

Բուդդայական վանականներ Տանձանը և Էկիդոն, որոնք պատկանում էին կուսակրոն միաբանության, անանց անցնում էին ցեխոտ ճանապարհով: Հորդառատ անձրև էր: Հասնելով գետափ` նրանք հանդիպեցին մետաքսե կիմանո հագած մի աղջկա, որը չէր կարողանում անցնել վարարած գետը: Աղջիկը շատ գեղեցիկ էր:

-Հապա, աղջիկս,- անմիջապես ասաց Տանձանը և գրկելով աղջկան` անցկացրեց գետը:

Էկիդոն այլևս չխոսեց նրա հետ և լռեց մինչ երեկո` մինչ տաճար հասնելը, ուր և գիշերելու էին: Բայց  այստեղ այլևս չկարողացավ զսպել իրեն և ասաց.

— Մենք` վանականներս, չպիտի ձեռք տանք կանանց: Մանավանդ այնպիսի երիտասարդ ու գեղեցիկին, ինչպիսին այն աղջիկն էր: Դա վտանգավոր է: Ինչու՞ այդպես վարվեցիր:

— Ես աղջկան թողել եմ այնտեղ` գետափին, իսկ դու դեռ նրա հետ  ես,- պատասխանեց Տանձանը:

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք