Թանկաներ

Լուսանկար

***

Թե արեգակի լուսե երկունքը միշտ մեզ հետ լինի,
Ուրեմն կյանքի մութ կեռմաններում մենք կհանդիպենք:
Եվ դու ինձ համար
Մի թախծիր այդքան և մի տանջիր քեզ.
Միայն ողջ մնանք…

***
Օ, եթե իրոք աստվածներ չկան
Ոչ լուրթ երկնքում, ոչ երկրի վրա,
Օ, միայն այդժամ
Երկու զուգահեռ չեն հատվի երբեք,
Ես հող կդառնամ՝ քեզ չհանդիպած…

***
Հոգուս տիրուհուց,
Որի անհատակ կարոտը հիմա սիրտս է մաշում,
Անջատված եմ ես:
Գետեր, ժայռեր են այժմ մեզ զատում,
Եվ հոգիս երբեք անդորր չի գտնի…

***
Մտածում էի լոկ նրա մասին,
Եվ հանկարծ նիրհը հեզորեն ձուլեց թարթիչներս իրար,
Եվ… տեսա նրան…
Օ, ճակատագիր… թե իմանային, որ երազ է այս,
Կարթնանայի՞ միթե…

***
Տխուր է կյանքը: Թախիծն անհատակ
Բաժինն է բոլոր մահկանացուների: Այլ պարգև չկա:
Իսկ ի՞նչ կմնա՝
Մշուշ կապուտակ-
Իր իսկ մոխիրով հանգած կրակից…

Օտոմո Տաբիտո

***
Վասն ունայնության
Խոհն անիմաստ է.
Ավելի է լավ է, թեկուզ ոչ ընտիր,
Գինու գավաթը
Պարպել առանց խոհ:

***
Երջանկությունը
Մեզ բաժին լինի թող երկրի վրա:
Այլ աշխարհներում
Թռչուն կդառնանք, թե՝ մժեղ չնչին,
Մե՜կ է՝ հավատա՛…

***
Խփել է ժամը
Իմ վերադարձի.
Բայց տանը, ասեք,
Ո՞ւմ անուշաբույր բազուկի վրա
Գլուխս հանգչի:

Թարգմանությունը՝ Այդին Մորիկյանի

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք