Բանաստեղծություններ

Հեղինակ:

Լուսանկար

Տասը կյանք

Թափանցիկ են, ավա՜ղ, նեղ պատերը
Իմ կյանքի խողովակ-երակի.
Ես տեսնում եմ ծանոթ պատկերները
Իմ տասնյակ զուգահեռ կյանքերի:

Ընտրությամբ իմ ձեռքերը կապված են,
Բայց իմ միտքը թռչում է հեռու`
Դեպի օրն այն, որ գրված չէր,
Եվ պահերը, որ չեն լինելու:

Կուզեի, որ կիսվեր ժամանակը
Եվ բաշխվեր երկվորյակ քույրերին,
Որ ապրեմ ես ամեն տարբերակը,
Որ հասնեմ իմ բոլոր կյանքերին…

Ես ստեղծել, հորինել եմ իմ սիրտը,
Հավաքել զանազան մասերից,
Եվ հիմա կորցրել եմ հանգիստը
Բազմադեմ ու ագահ կարոտից…

Բայց հոգին ճերմակից բորբոքվում է,
Երբ անցյալն է գունեղ և հավերժ,
Երազներս, որ ճյուղավորվում են,
Հարազատ են և իրարամերժ:

…Մանկության կանաչ բավիղները
Անկյուններ ունի մութ և հարմար,
Ուր ապրում է Փայլունն ու Անխոսը,
Բայց դա չի տեսնի աչքը օտար…

…Երեկվա ամենից կարևորը
Այսօր սին է, տխուր, հոգնեցնող…
Ո՞ւմ է պետք խախտված քո անդորրը,
Վառված կիրքը`քեզ միշտ զայրացնող…

Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ անհնար է
Հաշվարկել ճանապարհն անսխալ,
Մինչ ծխում է կյանքի ծխամորճը,
Միտումներդ են պարզ ու զուլալ…

Երևի, ընտրությունը վերջում է,
Երբ տրվում է արդեն որպես փաստ,
Երևի այն, ինչ պահանջում ենք
Կսպառի մեզ, երբ այն ունենանք:

Թափանցիկ պատերով քո այս կյանքը
Գուցե մեկն է միայն բոլորից,
Բայց միակն է, և քո ժամանակը
Հավիտյանս է հավիտենից:

Քսան տարեկան

Մտերմիկ հնչում է ջազը,
Ինձ թվում եմ գեղեցիկ.
Իմ հոգում հոգնած հովազ է`
Ալարկոտ ու սլացիկ:

Կյանքս անես հոլովակ է
Զոհն է իր ժամանակի.
Եվ աչքերս կիսափակ են,
Որ ստեն կրկնակի:

Սուտն էլ մեղմ է, հաճելի է,
Պահ է լոկ երանության,
Եվ հոգսերն իմ վիճելի են,
Երբ շնչում եմ ջազահանգ:

Անդին 9, 2013

Share

Կարծիքներ

կարծիք