Բանաստեղծություններ

Հեղինակ:

Լուսանկար

***

Վան Գոգն ազատվեց իր ականջից,

որովհետև այն իրեն պետք չէր.

նա արդեն լսե՛լ էր Հանճարը:

 

Ալ-Մա’արրին իրականում տեսնում էր այնքան,

որ այլևս

աչքերն այնքան էլ կարևոր չէին:

 

Չարենցը գերեզման չունեցավ,

քանզի

նա դեռ չի՛ էլ մեռել:

 

Ես մարդկանց ձախո՛վ եմ բարևում,

որովհետև

աջով արդեն բարևե՛լ եմ Աստծուն…

 

 

Զվարթնոց

 

Խոյակ առ խոյակ

ժամանակների ուսերը մաշող

քարե շուրջպար`

ինչպես քոչարին

անթաշկինակ օրիորդների…

 

Խաչքարերը թաշկինակներն են նրանց…

 

 

Ոդիսական

 

Բանաստեղծությունը կերանք,

մի գավաթ սուրճի հետ ծխեցինք

լռությունը,

Մահից հեռացանք`

գույները ծամելով,

բայց էլի բառի՛ն ենք նայում…

 

 

Նարցիսի ֆոտոսինթեզը

                              լակմուսի ֆոնին

 

Քնելուց առաջ

հրեշտակները

Նարեկացի են կարդում

Աստծո համար:

 

Լեթարգիական արթնություն…

 

 

***

 

Ես քեզ հիշում եմ,-

և գամերն ավելի՛ խորն են զբոսնում,-

անունիդ միջով…

 

Ես քեզ հիշում եմ,-

և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-

մարգերում Կույսի համաստեղության…

 

Ես քեզ հիշում եմ,-

և սուզվում է շախմատիս Տապանը,-

Էշը Տապանում էր…

 

Չէ՞ որ սիրում ես ինձ:

Ուրեմն` հիշի՛ր…

 

 

Անդին 3, 2013

Share

Կարծիքներ

կարծիք