Բանաստեղծություններ

nkar

Ների՛ր, մայրիկ, ների՛ր…

Ների՛ր, մայրիկ, ների՛ր
Այն ճերմակի համար,
Որ տվեցի ես քեզ:
Աչքերդ փակ՝ ների՛ր
Գիշերների համար,
Որոնց աչք չես փակել:
Ների՛ր, անխոս ներիր
Այն խոսքերի համար,
Որոնք քեզ չեմ ասել:
Ների՛ր, Անմեղ, ների՛ր
Այն մեղքերիս համար,
Որ քեզ ցավ են բերել:
Ների՛ր, ձեռաց ների°ր
Իմ ձեռքերի համար,
Որ քեզ քիչ են գրկել:
Եվ ոտքերի համար,
Որ աշխարհ են շրջել,
Քեզ մոտ ուշ են եկել:
Աշխարհներից հոգնած՝
Քո աշխարհը կգամ,
Որ ինձ անվերջ ներես:
Ներողամիտ եղիր,
Որ քեզ վերջին նվեր
Բերելու եմ մեծ քար
Ու այդ քարին պիտի
Արցունքներով գրեմ՝
Ների՛ր, մայրիկ, ների՛ր…

 

Մեղքերիս անձրևը

Մեղքերս՝ մութ ամպի մի քուլա,
Անձրևս ուշանում է, չկա,
Սիրտը փլվել է ամպի, կուլա,
Անձրևը դեռ չկա ու չկա։

Անձրևը դեռ չկա ու չկա,
Ախ, ինչպես ծիածան երազել,
Չարա•ույժ որոտը հենց վկա,
Անձրևը կարկուտ է դարձրել։

Անձրևի կայծակը դեռ չկա,
Կարկուտի խուլ որոտ է միայն,
Ամպերը հղի են, բայց կգա,
Անձրևը գալու է անձայն։

Իսկ հետո ծիածան կլինի,
Կժպտան գույները չորսբոլոր,
Մեղքերս քամին կտանի
Հեռավոր սերերին իմ մոլոր…

Կարծիքներ

կարծիք