ANNUS MIRABILIS*

Հեղինակ:

nkar
Սեռական մերձեցումը ծնվեց
Հազար ինը հարյուր վաթսուներեքին
(Որն ինձ համար ուշ էր ահագին),
Երբ «Չեթըրլիի»-ի արգելքը հանվեց,
Ու թողարկվեց Բիթլզի առաջին «էլ փի»-ն:

Մինչ այդ գոյություն ուներ մի աղոտ
Ու արտառոց սակարկություն,
Մատանու շուրջ՝ բանսարկություն,
Տասնվեցից սկսվող մի ամոթ,
Որը դառնում էր խայտառակություն:

Հետո խոսքուկռիվը սսկվեց մի օր.
Բոլոր փոխվեցին անդարձ,
Ու կյանքը դարձավ հանկարծ
Բանկ կոտրելու պես հեշտ ու փառավոր-
Կրած հաշիվ, ոչ մի կասկած:

Այնպես որ, կյանքը հեչ չապաքինվեց
Հազար ինը հարյուր վաթսուներեքին
(Թեպետ ինձ համար ուշ էր ահագին),
Երբ «Չեթըրլիի»-ի արգելքը հանվեց,
Ու թողարկվեց Բիթլզի առաջին «էլ փի»-ն:

______________________
* Հրաշքների տարին (լատ.)

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք