Հայր՝ քանի մը վայրկյան

nkar

Պահ մը ես զիս զգացի հայր, տեր երեք զավկի:
Կինը որուն հետ փոխանակեցի համբոյր մը թեթև,
Կրնար կինս եղած ըլլալ:

Կար ժամանակ
մտածած էի դառնալ անոր ամուսին,
ան ալ՝ պատրաստ դառնալու ինձի կին:
Հիմա՝ հայրական նայվածք զավակներուս վրա,
ապա ամուսնի նայվածք՝ կնոջ վրա,
Նայվածքս կը համենար,
կը զառանցեր,
կը պատրաստվի հետաքրքրվիլ տղոց և մանավանդ աղջիկներուն
դաստիարակությամբ,
երբ կը հայտնվեր պաշտոնական ամուսինը,
ամեն բան կը փշրվեր,
հիմնահատակ կը քանդվեր:

Ամեն ինչ կը ջնջվեր, կանհետանար,
Եվ ես կը մնայի առանց կողակցի,
կը վերածվեի անզավակ, անպետք ամուրիի:

Բայց, բայց քանի մը վայրկյանի հայրությունը բավարար չէ՞ր:
Թեև մեկ ակնթարթ տիրող սիրո պատմությունը
Անցավ… Մնացած ժամանակը ինչի՞ պետք էր…
Աշխարհից ինձ համբոյր մը մնաց
Եվ տեսիլք մի կին, և չծնված երեք զավակ
Անցավ… Մնացած կյանքս ինչի՞ պետք էր…

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք