Ինչպես չպիտի գրել

Հեղինակ:

nkar

                                                          Բառեր, բառեր, բառեր
                                                                           Վ. Շեքսպիր

Ինչ-որ անհայտ մեկի հոգեդարձի խոկում,
Կամ երկնուղեշ ցասում, կամ զառիթափ ոգու,
Ենթատեքստի տունդարձ, հորիզոնի լլկում,
Դիտահորի թրծում, երջանկության ձուլում:

Խելքի վրա դրված անագորույն դարպաս,
Չտեսության վիժում, զարկերակի հեշտանք,
Ծերունազարդ բոժոժ, արբեցումի կերպաս,
Թեժ դալկության խոստում, խանձարուրի սոսկանք:

Մատնահետքի վարտիք, երթևեկի վատնում,
Կարապների զիստեր երկնի պորտին կապված,
Վարդակակաչ դաջվածք բանախոսի սրտում,
Երիկամի խաչքար անվերադարձ:

Աղանդավոր օրվա դասալիքի մայուն,
Խրտվիլակի օրհաս, կարոտախտի այգի,
Ախր ինչպե՞ս դառնամ հույսի սամում՝
Խավարասեր սիրո ճակատագրին գերի:

Խելքս վարձով տրված ապագայի ձիուն,
Հոգիս՝ աբրեշումե ժանիք տարաշխարհիկ,
Մի քիչ այն կողմ՝ հնձնվոր մոլի բավիղներում,
Բևեռամերժ գագաթ անառակաց հանգույն:

Ճամարտակող կովեր փուշ ու տատասկ կերած,
Դեռ որոճաք պիտի մալուխները թաքուն,
Լարումներից պարպեք միջուկահեն դիպված,
Եռանդուժի բուրմունք տարանջատեք անքուն:

Զառանցանքի կամուրջ, կավճե աղապատանք,
Հազար տարի կանցնի այս տողերից հանճար,
Եվ սերունդը գալիք պիտի գործի պատանք,
Որ զարդարի հավերժ երգիս բախտը անճար:

Իմ թուլակամ լուսին կամ ոխերիմ արև,
Ե՞րբ եք հանդգնելու իջնել երկնից երկիր,
Հազարաբախտ երգիս խոստումներով անես
Թոքախտավոր հոգիս դասալքել անտես:

Հ.Գ.
Ոգու խեղճընթացի դժբախտ մունետիկներ,
Որ կերտում եք լույսից մահվան արձանախումբ,
Կյանքի հնչյուններո՛ւմ փնտրեք սիրո վարդեր,
Եվ կգտնեք հանկարծ մի մեծ նվագախումբ:

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք