Երեք տարի Անդինի հետ

Երեք տարի Անդինի հետ

Գրական ընթերցումներ և թեյախմություն․ «Անդին» ամսագրի եռամյակը կազմակերպվել էր ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Arev Art պատկերասրահում էր հավաքվել ամսագրի ստեղծագործական կազմը՝ աշխատակիցներ, հեղինակներ, ընթերցողներ։
«Անդինում» հսկայական աշխատանք է տարվում բոլորիս համար։ Մեծ նվիրումով են աշխատում, այլապես հնարավոր չէր լինի ստեղծել այս սիրո, գեղեցկության արդյունքը: Ամեն անգամ սրտի տրոփյունով եմ սպասում՝ ինչ կլինի նոր համարում։ Միշտ հետաքրքիր հոդվածներ և ստեղծագործություններ են զետեղվում»,- միջոցառման ժամանակ նշեց Arev Art պատկերասրահի հիմնադիր, նկարիչ-ձևավորող Արև Պետրոսյանը։
12356872_964642303594662_5403731437480034421_o«Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ Անդինի ստեղծման գաղափարով դեռևս կիսվել էր Հրանտ Մաթևոսյանի հետ:
Գրական երեկոն կազմակերպվել էր Arev Art պատկերասրահի և Ahmad Tea-ի համատեղ:

Լուսանկարների շարքն՝ այստեղ

 

 

 

 

 

 

12376494_964638926928333_3970416128492213570_n    12366390_964641356928090_2918738454525440616_n

1935273_964640393594853_9117113910565864614_n12390883_964640193594873_5564379214878521276_n

12390854_964640413594851_4974672509013708162_n 1531566_964642953594597_8490101930982620076_n

Կարծիքներ

կարծիք