Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

Իլլիրիայի զավակը

Դու չես սայթաքի ծանրությունից մեծ
Փոփոխությունից տրամադրությունների
Աննախադեպ
Տարաշխարհիկ-օտար լույս են նրանք

Անդրսահմանի լույս

Իսկ դու միգուցե
Ամենից բարձր ես
Սքանչացնում ես
Ինչն երկրային է

Երդվում եմ աղբյուրով
Խորունկ
Խոսքով կենարար
Մոռացությունը
Անհաղորդ է քեզ

Չլսված ու չտեսնված
Դարերում լքված
Դու – լույսն ես մտքի

Դեռ ոչ ոք ու երբեք
Քեզ չի գովասանել

Հայրենիք բարի ես զավակն եմ քո
ԱԼԲԱՆԱՑԻ

Խիզախման մասին

Նաև ի՛մ օրը կգա
Մի օր
Թե ճշմարիտ է
Որ ամեն մեկին իր օրն է սպասվում

Ես այն կարող եմ անցկացնել
Հետո
Հողը բավական հաց կպարգևի
Ջուրը կհայտնվի ջրհորներում
Կարոտ քաշողների համար

Ավաղ ինչ անել հետո
Չգիտեմ
Վաղվա՞ օրից վախենալ
Թե՞ հատուցման օրից

Ժամանակի զենիթում

Ինձ այլևս դու չես գտնի
Այնտեղ այն մեծ ժայռի կողքին
Սոսկ իր ստվերն է հայտնվում ոչ ես
Խոտն իմ բարձր չէ և
Դալար կանաչը խոր
Հիշողություն է արդ
Մի կամակոր կույս էիր դու
Չէիր կարող չհայտնվել
Չէիր կարող ներս չմտնել
Չարտասանել մի բառ
Բայց տարիներն անց են կենում
Դու կամակոր էիր իսկ իմ
Բանաստեղծությունը կատաղի-քնքուշ
Եվ իմ խոսքը արնաքամ
Մեզ բերեց ի մերձ
Ընդամենը մի բանաստեղծություն
Միավոր մի տող
Զենիթում
Քայքայված ժամանակի

Ցանկության գավաթը

Դատարկիր
Իմ ընկեր գավաթն այս
Գինով ու ցանկությամբ
Առլեցուն

Խմիր գինին
Ցմրուր
Եվ թույլ մի տուր որ
Ամենաչնչին տողն անգամ
Լռի
Մարդը անփոփոխ է
Ինչքան էլ
Որ
Փոխվի

Մի քիչ պատմություն

Կար ժամանակ ուրախության և տագնապի
Ժամանակը երկդեմ
Սև ու սպիտակ երեսներով

Դարն այդ մենք չտեսանք
Ժամանակն այդ չապրեցինք

Չէ բաց չէինք թողել

Մենք իմաստուն էինք
Մի քիչ վախ
Մի քիչ քաջություն
Մի քիչ վիշտ ու երջանկություն
Եվ ամենը հետզհետե

Շարունակ մեզ ազատություն էին պնդում
Համոզեցին…
Եվ ծնունդ առավ ի վերջո մի դև

Լավատեսություն անունը կրող

Եվ նա որպեսզի ինտրիգ պահպանի
Եվ ժամանակը դարբնի խավարում
Ներկեց ամբողջը կարմիր ու չքվեց

Լավատեսությունը

Բայց դեռ ավաղ նա մեզ պարտք է
Ամեն չստացվածի համար

Դուկաժի ծառերի շուքի տակ

Ստվերում
Անտառի զովասուն ստվերում
Ցանկացա հպվել խոպոպներին Ֆեայի
Անուշաբայր փշե պսակի տակ
Աշխույժ խայտաց օգոստոսը
Որ սոճենու խեժի մեջ որոնում էր
Գիսակներ
Իսկ խոտերում
Տրորված անհոգ խաղերում մանկանց
Ակնդետ նայում եմ Ծերուկին
Որ մանկության օրորիս
Պատմություններ էր
Պատմում ինձ բազում
Երևի թե նա
Հանգստանում է
Նիկ-Դուկի ժայռի ետև
Ստվերի տակ
Ինձ կասի
Որքան ես մեծացել
Իսկը տղամարդ ես
Բայց ձայնդ
Իմ տխրությունը չի փարատում
Իսկ Ռամսիի գերեզմանում
Ցանկապատն է փլվել
Աղբյուրից միայն կովերն են խմում
Նորածիլ խոտն է կանաչում արդեն
Իսկ Խարտինյան պուրակից ահա
Վաղուց
Էլ չի լսվում կկվի երգը
Տխուր
Սրինգ չեն նվագում հովիվներն այլևս
Եվ լարերն են դառնաթախիծ
Երգող տավիղների
Տեր-քահանա Մարտինի
Տունն ավերակ է դարձել
Իսկ դպրոցի քարերն ուր սովորել ենք մենք
Թաղվել-մնացել են վայրի խոտերի տակ
Եվ հնամաշ պատերն են
Տառապանքից հառաչում

Եկվորուհին

Հիշում են
Նա ելնում էր դուրս
Վախ սփռելով չորսկողմ որ կրծում էր նրանց

Օր ու գիշեր

Մենք հետևում էինք նրան

Եվ ողջը ինչ վճռված էր
Մեզ հետ վերցրինք ճանապարհ

Քանզի տարիները մնացյալ
Էլ չենք վերադարձնի

Պարոն Մտադրությունը և տիկին Խոսքը

1.

Ինձ հատուկ կերպով
Վերամբարձորեն
Ասացի
Տիկի՛ն
Ձեզ ես հուսով եմ
Չվիրավորեց
Իմ խոսքի ոճը
Չէ՞ որ
Ընդամենը բանաստեղծություն էր
Որով ինչպես գիտեք
Կարելի է քողազերծել
Ճղճիմ մտքերը
Մերկությունը թաքցնելով
Հագուստի տակ
Երևակայության

Թե՞ Դուք նախընտրում եք
Սիրո խոսքերը

Բայց չէ՞ որ դրանք
Ամեն տեսալ մարդ
Ասում է սիրո իր մարմնավորման
Հասցեին ասենք
Կինը ամուսնուն

Օ մեղմե՛ք տիկի՛ն
Ձեր այդ հայացքը անբարեհամբույր

2.

Միտքը դատարկ է
Առանց ասելիքի
Ակնհայտ է
Առանց մտադրության
Անորոշ է Խոսքը
Ձեզ հավասարը
Չունեք ոչ ոքի
Ով Խոսք իսկ ես էլ
Մտադրությունն եմ
Ամուսինը Ձեր

Միշտ այդպես է եղել
Առանձին-առանձին
Մենք դատարկ ենք մնում
Մինչդեռ սիրո բանաձևը
Սահմանեցինք
Թող որ
Խղճուկ մի հյուղակում
Միայն թե վերապրել զորենք
Ամբոխի մեջ

Տիկի՛ն
Դուք ինքներդ կախարդիչ եք
Նույնքան
Որքան Ձեզ հմայեց
Միտքը – Ձեր կողակից

3.

Դե ինչ
Անցնենք համաձայնության
Քանզի աչքերը չռած
Լռությունն է տագնապում

Մեզ ի՞նչ պատահեց
Սիրելի՛դ իմ Խոսք

Թույլ տվեք Ձեզ համբուրել
Գեթ մեկ անգամ
Ես Ձեզ շփոթեցրե՞լ եմ ի՞նչ է
Երկրորդ-երրորդ համբույրներով

Դե ազա՛տ եղեք

Իշխանություն տվեք
Մտքին ու Խոսքին
Մի կուշտ զրուցելու

Իսկ այժմ տիրուհի
Մեր առաջին համբույրը

Ռուսերենից թարգմանությունը՝ Էդուարդ Հարենցի

Share

Կարծիքներ

կարծիք