Մեր մասին

 

Անդին ամսագիրը ստեղծվեց 2012 թվականի աշնանը: Ամսագրի նախահամարի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի դեկտեմբերի 24-ին:

Անդինն ի սկզբանե էր որոշել լինել իրականությունից, համացանցից, սովորականից էլ անդին,ներկայացնել թե՛ գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, թե՛ քաղաքական և գիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ:

Արդեն երեք տարի է Անդինի ընթերցողները՝ Երևանում, մարզերում, մեր հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բոլոր դպրոցներում, բուհերում և զորամասերում կարդում են հայ և արտասահմանյան դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները, հանրապետության աչքի ընկնող գիտնականների, վերլուծաբանների հոդվածները, ծանոթանում հայ ժամանակակից արվեստագետների գործերին:

Եվ այդ ամենը՝ դեռևս 3300 տպաքանակով:

Իսկ 2014 թվականի աշնանը հանրությանը ներկայացավ Անդինի կայքը՝ http://andin.am/

Այս երեք տարիների ընթացքում Անդինը բազմիցս հանդիպում է ունեցել իր ընթերցողների հետ, կազմակերպել Գրքի օրվան նվիրված միջոցառումներ, հյուրընկալվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Գրական-երիտասարդական ակումբին, ԱրտԲրիջ գրախանութի ընթերցասերներին:

Իսկ 2015 թվականին փետրվարի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Անդինի 2013-2014 թվականների մրցանակաբաշխությունը:

Իր գործունեության եռամյակը Անդին ամսագիրն իր ընթերցողների հետ նշեց ջերմ մթնոլորտում՝ ԱրևԱրտ պատկերասրահում մեկ բաժակի բուրավետ թեյի շուրջ և անդինյան ընթերցումներով:

Իսկ դեկտեմբերի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում Անդինը ներկայացավ իր կենսագրության առաջին երեք տարիների շապիկների ձևավորումների ցուցահանդեսով:

Անդինի թիմն է.

20152610165737823

 

Մերուժան Տեր-Գուլանյան

գլխավոր խմբագիր

 

 

 

 

 

 

20152610170038566

Հակոբ Սողոմոնյան

գլխավոր խմբագրի տեղակալ

 

 

 

 

 

 

 

20152610170229235

 

Արտակ Բաղդասարյան

գեղարվեստական խմբագիր

 

 

 

 

 

 

20152610170322786

Անի Տեր-Գուլանյան

գրական և երիտասարդական բաժնի խմբագիր

 

 

 

 

 

 

 

20152610170407911

 

Մարիա Լազարևա

կայքի պատասխանատու

 

 

 

 

 

 

20152610170509613

 

Մառամ Ավա

լուսանկարիչ

 

 

 

 

 

 

20152610170615969

 

Մարգարիտ Առաքելյան

սրբագրիչ

 

 

 

 

 

 

20152610170734990

 

Սիրանուշ Պետրոսյան

համակարգող