«Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ»

 

herzԳերմաներեն լույս է տեսել հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն՝ «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» խորագրով։ Գրքում ներկայացված են քսանհինգ հայ բանաստեղծի գործեր` թարգմանված բանաստեղծուհի, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի կողմից:

Գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում` Հայաստանի Գրողների միությունում, երկրորդը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, նախատեսվում են շնորհանդեսներ նաև եվրոպական այլ քաղաքներում:

Ապրիլի 14-ին Բյուրակրատ գրախանութում Անդին ամսագրի նախաձեռնությամբ տեղի ունեցան գրքում ներկայացված հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներ հայերեն և գերմաներեն լեզուներով:

Share